Պարապմունք 53

Թեմա՝ Բեկյալի երկարությունը։

Հարթության վրա վերցնենք մի քանի կետեր և դրանք հաջորդաբար միացնենք հատվածներով: Արդյունքում ստացվում է մի երկրաչափական պատկեր, որին անվանում են բեկյալ գիծ, կամ պարզապես, բեկյալ: Ընդ որում, բեկյալի համար կարևոր է, որ կամայական երկու հարևան հատվածներ պետք է չգտնվեն մի ուղղի վրա: Հաջորդաբար իրար միացված հատվածները կազմում են մի պատկեր, որը կոչվում է բեկյալ:

Եթե բեկյալի առաջին և վերջին կետերը համընկնում են, ապա բեկյալը կոչվում է փակ:

Եթե բեկյալի հատվածները հատվում են, ապա բեկյալը կոչվում է ինքնահատվող:

Հատվածի ծայրակետերը կոչվում են բեկյալի գագաթներ, դրանցից A1 և A5-ը բեկյալի ծայրակետերն են: Հատվածները, որոնցից բաղկացած է բեկյալը, կոչվում են բեկյալի օղակներ:Եթե բեկյալի ծարակետերը համընկնում են, բեկյալը կոչվում է փակ: Փակ բեկյալի օրինակ է եռանկյունը:

Եթե բեկյալի ոչ հարևան օղակները ունեն ընդհանուր կետ, ապա բեկյալը կոչվում է ոչ պարզ բեկյալ:

Բեկյալի պարզ օղակների երկրարությունների գումարը կոչվում է բեկյալի երկարություն:

Հատկություն Բեկյալի երկարությունը մեծ է նրա ծայրակետերի հեռավորությունից:

Այս պնդումը ևս մեկ անգամ հաստատում է, որ երկու կետերի ամենակարճ ճանապարհը այդ կետերը միացնող հատվածն է:

Առաջադրանքներ։

Թեմա՝ Բեկյալի երկարությունը։

1․ Նշել բեկյալները:

lauztaVgalN3posmi.PNG
lauztaSgalN6st.PNG
NlauztaVbgalK3posmi.PNG

Բեկյալ են հանդիսանում առաջին և երկրորդ պատկերները։

2․ Տրված է 3 կետ: Քանի՞ երկու կողմերով տարբեր բեկյալներ կարելի է գծել, որոնց գագաթները տրված կետերն են: Գծել գծագիրը;

3․ Առանց ինքնահատումների փակ բեկյալն ունի 4 կողմ: Կարող են արդյո՞ք նրա կողմերն ունենալ հետևյալ երկարությունները:

ա) 6 սմ, 5 սմ, 4 սմ, 3 սմ; բ) 2 սմ, 2 սմ, 3 սմ, 7 սմ:

4. Տրված են 4 կետեր: Քանի՞ տարբեր բաց ու փակ (բայց առանց ինքնահատումների) բեկյալներ կարելի է գծել, որոնց գագաթները տրված կետերն են:

ա) Երկու կողմերով բեկյալների թիվը՝ 6:

բ) Երեք կողմերով բաց բեկյալների թիվը՝ 4:

գ) Երեք կողմերով փակ բեկյալների թիվը՝ 4:

դ) Չորս կողմերով փակ բեկյալների թիվը՝ 1:

5. Նկարում հատվածների միջոցով պատկերված են թվանշաններ: Դրանցից որո՞նք են՝ ա) պարզ բեկյալ/բ,գ,դ,ե,զ,է,ը,ժ/, բ) պարզ փակ բեկյալ/ա/։

6․ Նվազագույնը քանի՞ օղակ ունի՝ բեկյալը, փակ բեկյալը:

Բեկյանը նվազագույնը ունի 2 օղակ, իսկ փակ բեկյալը՝ 3:

7․ Առնվազն քանի՞ օղակ ունի բեկյալը, եթե այն ունի մի ուղղի վրա գտնվող ոչ հարևան օղակներ: Գծագրեք այդպիսի բեկյալ:

Օղակները կարող են լինել անվերջ։

8․Որքա՞ն կարող է լինել AB հատվածի երկարությունը, եթե նրա ծայրակետերը միացված են բեկյալով, որի օղակների երկարություններն են՝ ա) 6 սմ, 8սմ, 10սմ, բ) 2սմ, 3,1սմ և 5,3սմ:

9․ Բեկյալը բաղկացած է 5 հատվածից որոնց երկարություններն են 2 սմ, 5 սմ, 8 սմ, 11 սմ և 20 սմ։ Հաշվել բեկյալի երկարությունը։

Աշխարհագրություն, ծովային ճանապարհներ

Սենտ Փիթերզբուրգ, Ռուսաստան-Սիդնեյ,Ավստրալիա/նավով ճանապարհը/

Սենտ Փիթերզբուրգ, Բալթիկ ծով, Հյուսիսային ծով, Լա-Մանշ նեղուց, Հյուսիսատլանտյան օվկիանոս, Ջիբլարթարի նեղուց, Միջերկրական ծով, Սուեզի ջրանցք, Կարմիր ծով, Բաբ-Էլ-Մանդեբի նեղուց, Ադենի ծոց, Հնդկական օվիանոս, Ավստրալիական մեծ ծոց, Բասի նեղուց, Սիդնեյ։

Բաթումիից-Սինգապուր/նավով/

Բաթումի, Սև ծով, Բոսֆորի նեղուց, Մարմարյա ծով, Միջերկրական ծով, Սուեզի ջրանցք, Կարմիր ծով, Բաբ-Էլ-Մանդեբի նեղուց, Ադենի ծոց, Արաբական ծով, Անդամանյան ծով, Մալակկայի նեղուց, Սինգապուր։

Վանկուվեր-Մումբաի/ծովային ճանապարհ/

Վանկուվեր-Հյուսիսային խաղաղ օվկիանոս, Ֆիլիպինյան ծով, Չինական ծով, Մալակկայի նեղուց, Բենգալյան ծոց, Փոլկի ջրանցք, Արաբական ծով, Մումբաի։

Վանկուվեր-Հյուսիսային խաղաղ օվկիանոս, Հարավային խաղաղ օվկիանոս, Հնդկական օվկիանոս, Արաբական ծով, Մումբաի։

Ռիո դե Ժանեյրո-Շանհայ, /ծովային ճանապարհ/

Ռիո դե Ժանեյրո-Հարավային ատլանտյան օվկիանոս, Հնդկական օվկիանոս, Բենգալյան ծոց, Մալակկայի նեղուց, Չինական ծով, Ֆիլիպինյան ծով, Շանհայ։

Սանդիեգոյից-Մուրմանսկ, /ծովային ճանապարհ/


Սան Դիեգո– Նորվեգական ծով, Լաբրադոր ծով, Նորվեգական ատլանտյան օվկիանոս, Մուրմանսկ:

Նյու Յորք-Կոլոմբո, /ծովային ճանապարհ/

Նյու Յորք – Նորվեգական ատլանտյան օվկիանոս, Արաբական ծով, Կոլոմբո

Диагностическая работа для учеников 6-8 класса (выполняется на уроке)

1.Спишите, вставляя пропущенные буквы.

Заг_р, к_сается, пол..жение, забл..стел, г_релый, бл..стательное, пол..гаться, выр..щенные, з_рька, прод..рается, к_снуться, прор..стать, уг..р, з_рево, выч..тание, заг_релый, разб..раться, соб..ру, заж..гание, прик_сновение, , оз_рить, проб..раюсь, к_сательная.

Загар, касается, положение, заблестел, горелый, блистательное, полагаться, выращенные, зорька, продирается, коснуться, прорастать, угар, зарево, вычитание, загорелый, разбираться, соберу, зажигание, прикосновение, , озарить, пробираюсь, касательная.

Выпишите из предложенных словосочетаний только те, где в словах пишется буква О.

Обг_ревшая свечка, внезапное оз_рение, антиприг_рное покрытие, мамино прик_сновение, увидеть з_рянку, ранние з_ри, ог_рок свечи, док_снуться до руки, приг_ревший ужин, г_реть на плите, з_рево от пожара, начертить к_сательную, к_снется многих, к_сательно данного вопроса.

Обгоревшая, прикосновение, докоснуться, пригоревший, гореть, коснется.

Найдите в данном тексте числительные и выпишите их.

Трое мальчиков путешествовали на двухпалубном корабле по Черному морю с бабушкой и дедушкой. Мальчики были тройняшками. Они закончили шестой класс на «четвёрки» и «пятёрки», путешествие было наградой за успешное окончание учебного года. А в Новосибирске в квартире на четвёртом этаже остались родители и пятилетняя сестрёнка, которая очень любит кататься на трёхколесном велосипеде. Во время путешествия они побывали в семи городах, увидели двенадцать видов птиц.

Трое, шестой, четвертом, семи, двенадцать, двухпалубном, тройняшками, «четвёрки» и «пятёрки», пятилетняя, трёхколесном.

  1. Объясни значение фразеологизма одним словом:
    1. кот наплакал – чрезвычайно малом количестве чего-то.
    2. без году неделя – короткое время.
    3. в двух словах – вкратце, кратко.
    4. в мгновение ока – очень быстро.
    5. во весь голос – очень громко
    6. во весь дух – настолько быстро, насколько хватает дыхания.
    7. выбиться из сил –  уставать.
    8. делать из мухи слона – преувеличивать.

Составьте прилагательные во всех степенях сравнений.

Образец: умный — умнее — умнейший — самый умный

Тяжелый – тяжелее, тяжелейший, самый тяжелый.

Древний – древнее, древнейший, самый древний.

Низкий – ниже, наиболее низкий, самый низкий.

Строгий – строже, строжайший, самый строгий.

Добрый – добрее, добрейший, самый добрый.

Быстрый – быстрее, наиболее быстрый, самый быстрый.

Պարապմունք 53

Թեմա՝ Սյունակային դիագրամներ և գրաֆիկներ։

Երբ Մարիամը մեկ տարեկան էր, նրա հասակը 70սմ էր, երբ նա դարձավ երեք տարեկան՝ 100սմ, 5 տարեկան՝ 120սմ և 7 տարեկան՝ 135սմ:

Այդ տվյալներով կարելի է կառուցել դիագրամ: Բայց այս դիագրամի վրա լրիվ չի երևում, թե ինչպես է փոխվել Մարիամի հասակը: Նա անընդհատ աճել է, իսկ դիագրամի վրա երևում է նրա հասակը միայն 1, 3, 5 և 7 տարեկանում: Սյունակների վերին ծայրերը միացնենք հատվածով: Կստացվի բեկյալ գիծ, որն ավելի լավ է ցույց տալիս, թե ինչպես է փոխվել Մարիամի հասակը:

Մենք տեսնում ենք,որ 4 տարեկանում նրա հասակը մոտավորապես եղել է 110սմ,իսկ 6,5 տարեկանում՝ 132 սմ։Եթե Մարիամի հասակն անընդհատ չափեին,ապա կստացվեր ոչ թե բեկյալ,այլ եղերկ գիծ։

Այդ գծի միջոցով կարելի է իմանալ Մարիամի հասակը ժամանակի ցանկացած պահին՝ 1 տարեկանից մինչև 7 տարեկանը: Այսպես, օրինակ, 2 տարեկանում նրա հասակը եղել է 87սմ: Այդպիսի գիծն անվանում են Մարիամի հասակի գրաֆիկ:

Դիագրամ ( հուն՝ Διάγραμμα (diagramma) — պատկեր, գծանկար) — գծային հատվածների կամ երկրաչափական պատկերների միջոցով տվյալների արտահայտում, որը թույլ է տալիս արագ գնահատելու մի քանի մեծությունների հարաբերությունը։

Դիագրամները հիմնականում կազմված են տարբեր  երկրաչափական օբյեկտներից ( կետեր, գծեր, տարբեր գույների ու ձևերի պատկերներ) և օժանդակ տարրերից (կոորդիանատային առանցքներ, պայմանական նշաններ, վերնագրեր)։ Բացի այդ, դիագրամները լինում են երկչափ և եռաչափ: Դիագրամների մեջ երկրաչափական առարկաների համեմատությունը կարող է կատարվել տարբեր չափումների միջոցով, օրինակ՝ պատկերի մակերես, բարձրություն, կետերի խտություն և այլն։

Գծային դիագրամներ, գրաֆիկներ

Գծային դիագրամները կամ գրաֆիկները տվյալները ներկայացնում են գծերով իրար միացված կետերի միջոցով։ Կետերը կարող են լինել ինչպես տեսանելի, այնպես էլ անտեսանելի (միայն բեկյալ գծեր): Նաև կարող են հանդիպել միայն կետեր պարունակող դիագրամներ (կետային դիագրամներ)։ Գծային դիագրամներ կառուցելու համար օգտագործվում է ուղղանկյուն կոորդինատային համակարգ: Սովորաբար, աբսցիսսների առանցքը ներկայացնում է ժամանակը ( տարիներ, ամիսներ և այլն), իսկ օրդինատների առանցքը՝երևույթների, պրոցեսների չափը։ Առանցքների վրա նշվում են մասշտաբները։

Սյունակաձև դիագրամները (սյունապատկերները) կազմված են նույն լայնությամբ զուգահեռ ուղղանկյուններից (սյունակներից): Յուրաքանչյուր սյունակ ցույց է տալիս տվյալների որոշակի տեսակ (օրինակ՝ ամպամածության տեսակը): Տվյալների տեսակները դասակարգված են հորիզոնական առանցքի վրա:  Սյունակի բարձրությունը ցույց է տալիս տվյալների որոշակի տեսակի արժեքը (օրինակ՝ որոշակի ամպամածությամբ օրերի քանակը):Արժեքները տեղադրվում են ուղղահայաց առանցքի վրա:

Առաջադրանքներ։

1․ Աշակերտներին հարցրին, թե ո՞րն է նրանց սիրած միրգը և արդյունքները ներկայացրին այս աղյուսակի տեսքով: Կազմել աղյուսակին համապատասխան սյունակային դիագրամ։

Սիրած միրգըԱշակերտների թիվը
խնձոր6
տանձ4
խաղող8
ծիրան10
դեղձ6
սալոր8
բալ9
թուզ2
անանաս5
բանան3

2․ Նայիր դիագրամին և ընտրիր ճիշտ պատասխանները

սը.png

ա)Քանի՞ աշակերտ է համարում Սպորտը իր ամենասիրած առարկան:

112

բ) Քանի՞ աշակերտ է համարում Հայոց լեզու իր ամենասիրած առարկան։

47

գ) Քանի՞ աշակերտ է համարում Երկրաչափությունը իր ամենասիրած առարկան։

39

3․ Աղյուսակում բերված են մաթեմատիկայից թեմատիկ գրավոր սշխատանքի կատարման արդյունքները։ Կատարել այդ արդյունքներին համապատասխան սյունակային դիագրամ։

4․ Առավոտյան ժամը 6-ին ավանից ոտքով գնաքցին 5 կմ հեռավորության վրա գտնվող լիճը՝ ձկնորսության։ Որսից հետո նրանք ավան վերադարձան մեքենայով։ Նկարում պատկերված է նրանց շարժման գրաֆիկը։ Գրաֆիկի օգնությամբ որոշել․

ա) Ժամը քանիսի՞ն ձկնորսները հասան լիճ։

7:00

բ) Ի՞նչ էին անում նրանք ժամը 7-ից մինչև 8 անց 45 րոպեն։

Ձուկ են որսում

գ) Որքա՞ն ժամանակ տևեց վերադառնալը։

15 րոպե

դ) Ի՞նչ արագությամբ էին նրանք քայլում ոտքով։

5կմ/ժ

5. Նկարում պատկերված է թեյամանում ջրի T ջերմաստիճանի (ըստ Ցելսիուսի սանդղակի) փոփոխության գրաֆիկը՝ կախված հոսանքի միացման պահից անցած t ժամանակից: Ինչքա՞ն է եղել ջրի ջերմաստիճանը հոսանքի աղբյուրին միացնելուց 3 րոպե, 5 րոպե, 7 րոպե հետո: Ո՞ր պահին են թեյնիկն անջատել: Քանի՞ րոպե է այն եռացել:

Կախված հոսանքի միացման պահից անցած t ժամանակից ջրի ջերմաստիճանը կարող է փոխվել հետևյալ ձևերով.

  1. 3 րոպեի հետո:
  2. 5 րոպեի հետո:
  3. 7 րոպեի հետո:

Մեզ հետո կարելի է գտնել, որ միացման պահից 3 րոպե անցած պահին թեյնիկն անջատվել է: Այսպես, թեյնիկը անջատվել է 3 րոպե անցած ժամանակում։

6․ Նկարում բերված է օդի ջերմաստիճանի փոփոխության գրաֆիկն օրվա ընթացքում: Չափումները կատարվել են 2 ժամը մեկ:

ա) Ի՞նչ ջերմաստիճան է եղել ժամը 4-ին, 8-ին, 12-ին, 21-ին, 23-ին:

4-ին –2 o, 8-ին 0 o, 12-ին -3 o, 21-ին -1, 23-ին 0.

բ) Ո՞ր ժամերին է ջերմաստիճանը 0՛-ից բարձր եղել:
գ) Ո՞ր ժամերին է ջերմաստիճանը 0՛-ից ցածր եղել:

7․ Գծել մարտ ամսվա ձեր գնահատականների գրաֆիկը։

Թեստային աշխատանք. բայի գործածությունը, 19.04-22.04

  1. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) չեն անշարժացել, շատացող, բարձրացա, վարձած

2) եկած, չեմ մոռանա, արածում է, պիտի գնայիր

3) տված, հասա, կկայունանա, խաղացած

4) դարձող, լեռնանում են, ժպտում եմ, դիմացել է

2. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) դարձե՛ք, ելա, կջանամ, մի՛ տուր

2) մոռացել եմ, պիտի կարդայինք, ցնծաց, կտոկան

3) կերանք, հոգացող, բարձրացավ, տալիս է

4) պիտի խաղա, ցնցեց, ջանում է, ցոլցլաց

3. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) մի՛ եկ, հասկացել եմ, զայրացել է, տվեց

2) ասաց, տո՛ւր, դարձի՛ր, դողաց

3) պիտի հուսանք, թողել եմ, գալիս է, վշշում է

4) եղա, հավատալ, խոսող, զղջում է

4. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ե խոնարհման:

1) չեն շարժվում, շատանում է, հիշեցի, պարում է

2) հեռացել են, շտապեցի, գովերգեցին, պիտի խոսեիր

3) փակցրած, եղավ, կերանք, վառված

4) վազեց, պատկերելու էր, գոհացի՛ր, կդիմադրի

5. Ո՞ր շարքում դերբայական ձևի սխալ կազմություն կա:

1) թռչելիս, կարոտած, դիպչող, մոտեցած

2) նստեցնել, սառչած, ուրախացող, խմեցնել

3) փախչելիս, սառչող, կպած, աշխատեցնել

4) փրկված, շփոթեցնել, կառչող, խոսող

6. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Արշակը փորձել էր Զինայի հետ փախչել արտասահման, բայց ոստիկանությունը նրան բռնել էր և տեղեկացրել Սմբատին:

2) Սարի լանջին բուսած մանուշակները բացել էին աչիկները և ժպտում էին արևին:

3) Բժիշկը պատվիրել էր օրը երկու անգամ դեղ կաթացնել հիվանդի աչքերի մեջ:

4) Գարնանային արևը հալեցրել էր ձյունը, ու վարարած գետերը դուրս էին եկել իրենց ափերից:

7. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Երբ փորձում էի նրան հիշեցնել տված խոստումները, չլսելու էր տալիս:

2) Դաշտի խաղաղության մեջ քնքշորեն բուրացող ծաղիկները մի պահ մեղմեցին նրա հոգու ցավը:

3) Անծայրածիր հեռուներում աստիճանաբար մգացող լեռների սուր կատարները ահարկու տպավորություն էին թողնում:

4) Կարդալիս հանկարծ զգում էի, որ կտրվել եմ իրականությունից ու դարձել գրքի հերոսների ուղեկիցը:

8. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Երկրաշարժից տուժած մարդկանց օգնության ձեռք մեկնեց ողջ աշխարհը:

2) Խանութի բացման օրը բոլոր հյուրերին նվիրեցին խոնավեցնող քսուքներ:

3) Կապտավուն նժույգ հեծած ձիավորը ընթանում էր լարված և ուշադիր:

4) Շատ կարդալուց աչքի լույսը պակասել էր, ու ջահել օրերի նման այլևս մի քանի օրում մի գիրք չէր կարողանում ավարտել:

9. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Անձրևի կաթած տեղը մի մեծ խոռոչ էր բացվել:

2) Մթության մեջ խարխափելով` փոքրիկներն առաջ էին շարժվում ու հանկարծ իրար կպնելիս սարսափած ճչում էին ու կծկվում:

3)Երեխայի համար գնեցինք հեքիաթներ պատմող մի տիկնիկ և խոսող շնիկ:

4) Ես ամեն կերպ փորձում էի զգույշ դիպչել նրա վերքին, որպեսզի ցավ չպատճառեի:

10. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար:

2) Որևէ բան մտածելիս նա սովորաբար ձեռքը դնում է ճակատին:

3) Քայլելուց դիմացդ էլ չես նայում, դրա համար էլ հաճախ ես սայթաքում:

4) Այսքան մտածելուց գլուխս պայթում է:

11. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև չկա։

1) Եթե ես ցանկանայի փախնել, ոչ ոք ինձ չէր խանգարի:

2) Այդ միջադեպը քարոզարշավի վրա ոչ մի ազդեցություն էլ չի կարող թողել:

3) Ինքն ասաց, որ շատ կարդալուց վնաս չկա:

4) Այդ մարդը ուտելուց միշտ խոսում էր և ծիծաղում:

12. Ո՞ր նախադասության մեջ բայի խոնարհման սխալ ձև չկա:

1) Ալիքները հսկա սառցաբեկորները թռցրեցին դեպի ծովի խորքը:

2) Սարի հետևում հանգչել էին վերջին շողերը, երբ մենք շարժվեցինք դեպի վրանները:

3) Ծովի մեղմօրոր ալիքները դիպչեցին նրա մերկ սրունքներին, և նա սրթսրթաց:

4) Մի պահ միայն գրավվելով լուսնկա երեկոյով` թագուհին դարձյալ խորասուզվեց մտքերի օվկիանոսում:

13. Ո՞ր նախադասության մեջ պատճառական բայի կազմության սխալ ձև կա:

1) Երբեմն նստում էր դիմացս և խոսեցնում մեր սարերից ու լսում էր թաքուն համակրանքով:

2) Գրողի ներկայացրած մարդկային աշխարհում իշխում է գեղեցիկը:

3) Հետո տիրացուին գրել է տալիս այդ երեք անունները` նրան ուրիշ ոչինչ չհայտնելով:

4) Առաջին բուժօգնություն ցույց տալու ժամանակ պետք է անշարժեցնել վնասված վերջույթը:

14. Ո՞ր նախադասության մեջ դերբայի կամ ձևաբայի (կախյալ դերբայի) սխալ ձև չկա։

1) Դատարանը տուժվածից ցուցմունք վերցրեց կատարվածի վերաբերյալ:

2) Շատ անսպասելի կորում է նաև տիկնոջ վերջին հույսը:

3) Դեմքի թարմ գույնը պահպանելու համար մաշկը պետք է շարունակ խոնավացնել։

4) Ջրի ցայտերը դիպչում են ապակուն ու անմիջապես սառում:

Սողուններ

Ապրիլի 15-21

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

Լրացուցիչ աշխատանք ( աշխատանքը նախատեսված է դասարանում իրականացնելու համար)

  1. Համացանցից գտնել  10 հետաքրքիր փաստեր սողունների մասին։

Փաստերը

  1. Հայաստանում տարածված ի՞նչ սողուններ են ձեզ հայտնի, ներկայացնել մի քանի օրինակ։

Մեր հանրապետություն հանդիպում է սողունների 53 տեսակ, որոնցից՝ 27-ը մողեսներ են, 23-ը՝օձեր, 3-ը կրիաներ։ Օձերի չորս թունավոր տեսակ կա․ երևանյան լեռնատափաստանային, Ղարևսկու, հայկական իժեր և գյուրզա։

  1. Ներկայացնել սողունների բազմացումը։

Պարապմունք 51

Թեմա՝ Զուգահեռ ուղիղների հեռավորությունը։

Թեորեմ: Երկու զուգահեռ ուղղիներից յուրաքանչյուրի բոլոր կետերը հավասարահեռ են մյուս ուղղից:

Հետևաբար, երկու զուգահեռ ուղիղների հեռավորությունը որոշվում է ուղիղներից մեկի ցանկացած կետից մյուս ուղղին տարված ուղղահայացով:

Զուգահեռ ուղիղներից մեկի կամայական կետի հեռավորությունը մյուս ուղղից կոչվում է զուգահեռ ուղիղների միջև հեռավորություն:

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ո՞ր ուղիղներն են կոչվում զուգահեռ։

Զուգահեռ ուղիղները կոչվում են այն ուղղահեռ համալիրի մեջ, որում կամայական երկու գագաթներ կամ գագաթների հետ կողմերը դիստանցված են միմյանցից։ Զուգահեռ ուղիղները կապված են հեռակառակտորի հետադարձ արտահայտումներով։ Այդ առաջատարները կազմում են զուգահեռ համալիրը։

2․ Գրել զուգահեռ ուղիղների հատկությունը։

Երկու զուգահեռ ուղղիներից յուրաքանչյուրի բոլոր կետերը հավասարահեռ են մյուս ուղղից:

3․ a և b զուգահեռ ուղիղների հեռավորությունը 4 սմ է, իսկ a և c զուգահեռ ուղիղների հեռավորությունը՝ 9 սմ։ Գտեք b և c ուղիղների հեռավորությունը։ Դիտարկել բոլոր հնարավոր դեպքերը և գծել գծագիրը։

4․ Հեռավորությունը a և b զուգահեռ ուղիղների միջև 19 սմ է, իսկ հեռավորությունը  a և c  զուգահեռ ուղիղների միջև՝ 34 սմ: Որոշել  b և c ուղիղների փոխադարձ դասավորվածությունը: Որքա՞ն է հեռավորությունը b և c ուղիղների միջև: Դիտարկել բոլոր հնարավոր դեպքերը և գծել գծագիրը։

5․ Հայտնի է, որ ABC եռանկյան AB և BC կողմերի միջնուղղահայացների հատման կետը գտնվում է ABC եռանկյան AC կողմի վրա: ա) Որոշել այն հատվածների երկարությունները, որոնց D կետով բաժանվում է AC հատվածը, եթե AC=60 սմ:

բ)  Պարզել ADB եռանկյան տեսակը:

  • հավասարակողմ
  • հավասարասրուն
  • ոչ հավասարասրուն
  • ուղղանկյուն
  • հնարավոր չէ պարզել

գ) Պարզել CDB եռանկյան տեսակը:

  • հավասարակողմ
  • հավասարասրուն
  • ոչ հավասարասրուն
  • ուղղանկյուն
  • հնարավոր չէ պարզել

6․ AB ուղիղը զուգահեռ է CD ուղղին։ Գտեք այդ ուղիղների հեռավորությունը, եթե ∠ADC = 30o, AD = 8 սմ։

8սմ:2=4սմ

7․ Գտնել ABCD ուղղանկյան պարագիծը, եթե A անկյան կիսորդը տրոհում է BC կողմը 45,6 սմ և 7,85 սմ երկարությամբ հատվածների։

Ձևաբայեր

Անկատար ձևաբայ- ում-երգում, խաղում

Վաղակատար ձևաբայ-ել- երգել, խաղացել

Ապակատար ձևաբայ-/ել/ու, /ալ/ ու- երգելու, խաղալու

Ժխտական ձևաբայ- ի,ա -/չի/, երգի, խաղա

Ներկա ժամանակ։

Առաջին դեմք – Եմ, ենք

Երկրորդ դեմք – ես, եք

Երրորդ դեմք – է, են

Անցյալ ժամանակ։

Առաջին դեմք ։ էի, էինք,

Երկրորդ դեմք – էիր, էիք

Երրորդ դեմք – էն, էին

  1. Կազմել հետևյալ բայերի անկատար, վաղակատար, ապակատար, ժխտական ձևաբայերը՝ աշխատել, կարդալ, մեռնել, հանգչել, վախենալ, զարմանալ, զարմացնել, մոտեցնել, փախցնել, կտրտել, հուզվել: Աշխատել – աշխատում, աշխատել, աշխատելու, չի աշխատի։ Կարդալ – կարդալու, կարդալ, կարդալու, չի կարդա։ Մեռնել – մեռնելու, մեռնել, մեռնելու, չի մեռնի։ Հանգչել – հանգչելու, հանգչել, հանգչելու, չի հանգչի։ Վախեցնել – վախեցնելու, վախեցնել, վախեցնելու, չի վախեցնի։ Վախենալ – վախենալու, վախենալ, վախենալու, չի վախենա։ Զարմանալ – զարմանալու, զարմանալ, զարմանալու, չի զարմանա։ Զարմացնել – զարմացնելու, զարմացնել, զարմացնելու, չի զարմացնի։ Մոտեցնել – մոտեցնելու, մոտեցնել, մոտեցնելու, չի մոտեցնի։ Փախցնել – փախցնելու, փախցնել, փախցնելու, չի փախցնի: Կտրտել – կտրտելու, կտրտել, կտրտելու, չի կտրտի: Հուզվել – հուզվելու, հուզվել, հուզվելու, չի հուզվի: .
  2. Կազմածդ ձևաբայերը խոնարհել սահմանական եղանակի անկատար ներկա, անկատար անցյալ, վաղակատար ներկա , վաղակատար անցյալ, ապակատար ներկա, ապակատար անցյալ ժամանակային ձևերով: Օրինակ՝ ուզում/ խաղում/ եմ, ես, է, ենք, եք, են- անկատար ներկա. ուզում էի, էիր, էր, էինք, էիք, էին- անկատար անցյալ: Ուզել / խաղացել/ եմ, ես, է, ենք, եք, են- վաղակատար ներկա. խաղացել էի, էիր, էր, էինք, էիք, էին- վաղակատար անցյալ: Ուզելու / խաղալու/ եմ, ես, է, ենք, եք, են- ապակատար ներկա. ուզելու / խաղալու/ էի, էիր, էր, էինք, էիք, էին- ապակատար անցյալ:

/ երգում/ եմ, ես, է, ենք, եք, են- անկատար ներկա.

/երգում/ էի, էիր, էր, էինք, էիք, էին- անկատար անցյալ

/երգել եմ/, ես, է, ենք, եք, են- վաղակատար ներկա.

/երգել /էի, էիր, էր, էինք, էիք, էին- վաղակատար անցյալ

/երգելու/ եմ, ես, է, ենք, եք, են- ապակատար ներկա.

/երգելու/ էի, էիր, էր, էինք, էիք, էին- ապակատար անցյալ

/ աշխատում/ եմ, ես, է, ենք, եք, են- անկատար ներկա.

/աշխատում/ էի, էիր, էր, էինք, էիք, էին- անկատար անցյալ

/աշխատել/ եմ, ես, է, ենք, եք, են- վաղակատար ներկա.

/աշխատել /էի, էիր, էր, էինք, էիք, էին- վաղակատար անցյալ

/աշխատելու/ եմ, ես, է, ենք, եք, են- ապակատար ներկա.

/աշխատելու/ էի, էիր, էր, էինք, էիք, էին- ապակատար անցյալ

/կտրտում/ եմ, ես, է, ենք, եք, են- անկատար ներկա.

/կտրտում/ էի, էիր, էր, էինք, էիք, էին- անկատար անցյալ.

/կտրտել/ եմ, ես, է, ենք, եք, են- վաղակատար ներկա.

/կտրտել /էի, էիր, էր, էինք, էիք, էին- վաղակատար անցյալ.

/կտրտելու/ եմ, ես, է, ենք, եք, են- ապակատար ներկա.

/կտրտելու/ էի, էիր, էր, էինք, էիք, էին- ապակատար անցյալ:

/ հուզվել / եմ, ես, է, ենք, եք, են- անկատար ներկա.

/ հուզվել / էի, էիր, էր, էինք, էիք, էին- անկատար անցյալ.

/ հուզվելու / եմ, ես, է, ենք, եք, են- վաղակատար ներկա.

/ հուզվելու / էի, էիր, էր, էինք, էիք, էին- վաղակատար անցյալ.

/ հուզվելու / էի, էիր, էր, էինք, էիք, էին- ապակատար անցյալ:

Պարապմունք 52

Թեմա՝ Կոորդինատային հարթություն։

Նկարիր պատկերները կոորդինատների օգնությամբ՝

Ուղտ՝

1) (- 9; 6), (- 5; 9), (- 5; 10), (- 4; 10), (- 4; 4), (- 3; 4), (0; 7), (2; 4), (4; 7), (7; 4), (9; 3), (9; 1), (8; — 1), (8; 1), (7; 1), (7; — 7), (6; — 7), (6; — 2), (4; — 1), (- 5; — 1), (- 5; — 7), (- 6; — 7), (- 6; 5), (- 7;5), (- 8; 4), (- 9; 4), (- 9; 6).

2) Աչք (- 6; 7).

Ջայլամ

1) (0; 0), (- 1; 1), (- 3; 1), (- 2; 3), (- 3; 3), (- 4; 6), (0; 8), (2; 5), (2; 11), (6; 10), (3; 9), (4; 5), (3; 0), (2; 0), (1; — 7), (3; — 8), (0; — 8), (0; 0).

2) Աչք (3; 10).

Աղվես՝

1) (- 3; 0), (- 2; 1), (3; 1), (3; 2), (5; 5), (5; 3), (6; 2), (7; 2), (7; 1,5), (5; 0), (4; 0), (4; — 1,5), (3; — 1), (3; — 1,5), (4; — 2,5), (4,5; — 2,5), (- 4,5; — 3), (3,5; — 3), (2; — 1,5), (2; — 1), (- 2; — 2), (- 2; — 2,5), (- 1; — 2,5), (- 1; — 3), (- 3; — 3), (- 3; 2), (- 2; — 1), (- 3; — 1), (- 4; — 2), (- 7; — 2), (- 8; — 1), (- 7; 0), (- 3; 0).

2)Աչք (5; 2).

Մուկ՝

1) (3; — 4), (3; — 1), (2; 3), (2; 5), (3; 6), (3; 8), (2; 9), (1; 9), (- 1; 7), (- 1; 6),(- 4; 4), (- 2; 3), (- 1; 3), (- 1; 1), (- 2; 1), (-2; — 1), (- 1; 0), (- 1; — 4), (- 2; — 4),(- 2; — 6), (- 3; — 6), (- 3; — 7), (- 1; — 7), (- 1; — 5), (1; — 5), (1; — 6), (3; — 6), (3; — 7), (4; — 7), (4; — 5), (2; — 5), (3; — 4).

2)Պոչ (3; — 3), (5; — 3), (5; 3).

3) Աչք (- 1; 5).

Լրացուցիչ աշխատանք:

(-2 ; 5), (2 ; 5), (0 ; 5), (-3 ; 9), (-3 ; -2), (2 ; 3), (3 ; 9), (-3 ; 3), (-2 ; 9), (2 ; 9), (9 ; 12), (12 ; 9), (-2 ; 2)

Աչք: (-1 ; 1)