Ապրիլի 25-28

1․ Տրդատ 3-րդը ե՞րբ դարձավ Հայոց թագավոր, և ինչո՞ւ բանտարկեց Գրիգոր Պարթևին։

Տրդատ 3-ը թագավոր է դարձել 287 թվականին։ Նա Գրիգոր Պարթևին բանտարկել է, քանի որ Անահիտ աստվածուհուն նվիրած տաճարին զոհեր մատուցելուց Գրիգորը արարողությանը չէր մասնակցել։

2․ Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը։

298թ․ մբինում կնքվում է հռոմեապարսկական 40-ամյա խաղաղության պայմանագիրը։ Մեծ Հայքի թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը։

3․ Հայկական արքունիքը ի՞նչ գործակալություններից էր կազմված։

Սպարապետություն, հազարապետություն, թագադիր ասպետություն և արքունի թիկնապահությունը։

4․ Ի՞նչ գործառույթներ ունեին այդ գործակալությունները։

Հազարապետությունը կառավարում էր երկրի տնտեսական կյանքը և պետական շինարարությունը։ Ռազմական ոլորտը տնօրինում էր սպարապետություն գործակալությունը։

Ապրիլի 17-21

Առաջադրանք՝ 

  1. Արշակունիների իշխանությունը ու՞մ օրոք դարձավ ժառանգական, գրե՛ք դրա նշանակությունը։
  1. Ներկայացնել 226 թ․ գահի համար պայքարը Պարթևստանում/ Պարսկաստանում։
  1. Ովքե՞ր էին Տրդատ արքայազնը և Գրիգոր Պարթևը։

Տրդատ Գ Մեծ (255 կամ 250 — 330), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 278 թվականից։ Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու (253-261) որդին։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Գրիգոր Պարթեվ (239–325/326), Հայոց առաջին եպիսկոպոսապետ 302-ից, համաքրիստոնեական տոնելի սուրբ: 

  1. Պարսից մոգերը ի՞նչ քաղաքականություն էին իրականացնում Մեծ Հայքում։

Ապրիլի 10-14

ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ։

1․ Հայոց ո՞ր թագավորի օրոք Քրիստոնեությունը սկսվեց տարածվել Հայաստանում։

301 թվականին՝ Հայոց Տրդատ Գ Մեծ թագավորի օրոք,  քրիստոնեությունը պաշտոնապես հռչակվել է Մեծ Հայքի թագավորության պետական կրոն և սկսել բռնի կերպով տարածվել ամբողջ Մեծ Հայքի տարածքում։ 

2․ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Վաղարշ 1-ին Արշակունին Մեծ հայքի նկատմամբ։

3․ Ներկայացրե՛ք հայ-պարթևական դաշինքը և Հռանդեայի ճակատամարտը:

4․ Ինչպե՞ս Տրդատ 1-ինը բազմեց հայոց գահին։

Ապրիլի 3-7

  1. Ներկայացրե՛ք Կրասոսի արշավանքը Արևելք և Արտավազդ 2-րդի դիրքորոշումը:

Տիգրան մեծից հետո գահ է բարձրանում նրա որդի՝ Արտավազդ2-րդը, նա ևս Արտաշեսյան տոհմի վառ ներկայացուցիչներից էր։ Նա ստացել է հիանալի կրթություն։ Ք․ա․ 54թ․ Հռոմն արևելք ուղարկեց Կրասոս զորավարին, որի նպատակն էր գրավել Պարթևստանը։ Հայաստանը ըստ Արտաշատի պայմանագրի համարվում էր Հռոմի դաշնակիցը և բարեկամը։ Կրասոսը Արտավազդ 2-ից պահանջում է օգնական զորք, սակայն արքան մերժում է նրան, քանի որ հռոմեացի զորավարը չկատարեց արքայի պայմանը, որ բխում էր հայաստանի շահերից։ Ք․ա․53 թ․ Կրասոսը սկսում է արշավանքը, բայց նույն թվականի գարնանը նա խայտառակ պարտություն է կրում և սպանվում ։ Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին ։ Դաշինքը ամրապնդվեց պարթևների արքայազն Բակուրի և Արտավազդ 2րդ ի քրոջ ամուսնությամբ։

  1. Ի՞նչ ընթացք ունեցավ Անտոնիոսի արշավանքը։

Շուտով արևելք արշավեց մեկ այլ հռոմեական զորավար Անտոնիոս ը, որը նույնպես ծրագրել էր նվաճել Պարթևստանը։ Նա, ելնելով Կրասոսի սխալներից, նախընտրեց արշավել Հայաստանի տարածքով, ինրպես ժամանակին խորհուրդ էր տվել Արտավազդ2-ը։ Հայոց արքան կրկին ստանձնեց Արտաշատի պայմանագրով ,ունեցած պարտավորությունները։ Նա Անտոնիոսին տրամադրեց օգնական զորք և թույլատրեց պարթևների դեմ արշավել Հայասատանի տարածքով։Անտոնիոսը հարյուր հազարանոց բանակով Ք․ա․36թ սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց։ Հռոմեացիները այս արշավանքի ընթացքում կորցրի 44հազար զինվոր։ Անտոնիոսի զորքը հետ քաշվեց Հայաստան, հայերը ապաստան տվեցին հռոմեացիներին։ Անտոնիոսը իր պարտության մեղքը բարդում է Արտավազդ 2-ի վրա։ Ք․ա․34 թ հռոմեական զորքերը անակնկալ կերպով ներխուժում են Հայաստան։ Արքան արյունահեղությունից խուսափելու նպատակով գնում է բանակցությունների սակայն խաբեությամբ ձերբակալվում և տարվում է Եգիպտոս։ Մեծ հայքի թագավոր է նշանակվում Արտավազդի որդի՝ Արտաշեսը, սակայն նա էլ ի վիճակի չէր պայքարելու հռոմեացիների դեմ։ Անտոնիոսը եգիպտոսում պահանջում է , որ գերեվարված Արտավազդ 2-րդ ու նրա ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը՝ Կլեոպատրային, դրա դիմաց խոստանալով ազատություն։ Սակայն վեհանձն արքան և նրա ընտանիքն արհամարհեցին Անտոնիոսին ՝ գերադասելով արժանապատիվ մահ։ Ք․ա․31թ․ Արտավազդ 2-ը և հայոց թագուհին մահապատժի են ենթարկվում։ Իսկ երկու արքայորդիները մնացին պատանդության մեջ և ուղարկվեցին Հռոմ։

  1. Հին հույն պատմիչ Պլուտարքոսը և Դիոն Կասիոսը ի՞նչ վկայություններ ունեն Արտավազդ 2-րդ մասին։

Հին հույն պատմիչ Պլուտարքոսը Արտավազդ 2-րդ ի մասին վկայում է , որ հայոց արքան հորինում էր ողբերգություններ, գրում էր ճառեր ու պատմական երկասիրություններ, որոնցից մի քանիսը մինչ այժմ պահպանվել են։

  1. Ինչո՞վ է նշանավորվել Արտաշես 2-րդի կառավարումը։

Ք․ա․ 30թ․ Արտաշես 2րդ ը իր զորքով վերադառնում է Պարթևստանից և ազատագրում Հայաստանը, նա ջախջախում է Հռոմի դաշնակից Ատրպատականի արքային և նրա երկիրը միացնում մեր երկրին։ Արտաշես 2-րդ ը ջանքեր է գործադրու մ , որպեսզի գերությունից ազատիև հայրենիք վերադարձնի իր եղբայրներին , սակայն չի կարողանում։ Արտաշես 2-րդ օգտվելով տասնամյա խաղաղության ժամանակամիկջոցից շենացրեց ու կրկին հզորացրեց երկիրը։Նա հատեց դրամներ՝ իր պատկերով ,,Արքայից արքա,, մակագրությամբ։ Ք․ա․ 20 թ․ հռոմեական զորքերով Հայաստան ուղարկվեց Արտավազդ 2րդ ի պատանդ տարված որդիներից Տիգրանը։ Նա 14տարի ապրել էր հռոմեացիների մեջ, ուստի Հռոմում կարծում էին , որ Հայաստանի գահին նա կլինի հռոմեասեր գործիչ։ Երբ հռոմեական զորքը հատում էր Հայաստանի սահմանը Արտաշես 2-րդ ը անհայտ հանգամանքներում սպանվեց,տեղի ունեցավ իշխանափոխություն և գահ բարձրացավ Տիգրան 3-րդ -ը։

  1. Ովքեր էին վերջին Արտաշեսյան գահակալները։

Տիգրան 3-ը Մեծ Հայքում իշխեց Ք․ա․20թ-ից մինչև Ք․ա․8 թ-ը։Հռոմեացիները նրան գահ էին բարձրացրել պայմանով ,որ Հայաստանի հաջորդ արքային նույնպես պետք է նշանակեն իրենք, սակայն հռոմեացիները իրենց հաշվարկներում սխալվեցին։ Հայաստանում որոշ ժամանակ իշխելուց հետո Տիգրան 3-րդ ը գերադասեց հայոց երկրի շահերը։ Շատ լավ գիտակցելով, թե որքան կարևոր է Հայաստանի համար սեփական ժառանգական իշխանությունը, նա գահաժառանգ հռչակեց Տիգրան անունով իր որդուն։ Տիգրան 3-րդի մահից հետո ՝ գահ բարձրացավ Ք․ա․8թ Տիգրան 4-րդը։ Հռոմեացիները չհաշտվելով Հայաստանում իրենց ազդեցության կորստի հետ, Ք․ա․5թ-ին ուժով գահ բարձրացրին Արտավազդ 3րդին, նա Արտավազդ 2րդի որդին էր։ Նա 29տարի ապրել էր Հռոմում և դարձել էր խիստ հռոմեասեր գործիչ։ Այդ պատճառով հայերը Ք․ա․2 թ-ին գահընկեց արին Արտավազդ 3րդ-ին, և կրկին գահ բարձրացավ Տիգրան 4 -րդը։Այս անգամ նա կառավարեց իր քույր Էրատոյի հետ։ Հռոմը ստիպված էր հաշվի նստել հայերի հետ։ Ք․հ ․ 1թ-ին հյուսիսային լեռնականների դեմ մղված պատերազմում հայոց արքան զոհվեց, իսկ թագուհի Էրատոն հրաժարվեց գահից։ Այսպիսով Արտաշեսյան արքայատոհմը անկում ապրեց։

Փետրվարի-20-25

ՊԱՏՐԱՍՏՎԵ՛Ք ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ։

Ալեքսանդր Մակեդոնացի։

Հելլենիստական աշխարհը։ / դասագիրք 91-102 էջ

ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ։
  1. Փիլիպոս Երկրորդը ինչպե՞ս հզորացրեց Մակեդոնիան և գրավեց Հունաստանը։

Տարիներ շարունակ Հունաստանի առանձին քաղաք-պետությունները ձևավորում էին ռազմաքաղաքական դաշինքներ, որոնք ծառայում էին ազգակից պոլիսների միացյալ շահերին։ Այդ կառույցների անդադար իրարամերժ պայքարի արդյունքում ծնվում ու կազմալուծվում էին զանազան ալյանսներ։ Գլուխ բարձրացնող Մակեդոնիան նույնպես ուրվագծվում էր որպես լուրջ քաղաքական գործոն։ Իրավիճակը ավելի էին խորացնում տնտեսական հանգամանքները. ամբողջ հունական աշխարհը ողողված էր բազմաթիվ գործազուրկ ռամիկներով, որոնք պատրաստ էին իրենց ծառայությունները առաջարկել ցանկացած կողմին, նույնիսկ թշնամուն։ Ի լրումն ամենի, Աքեմենյան Պարսկաստանը, հունական աշխարհի վաղեմի թշնամին, օգտագործում էր ամեն հնարք պոլիսների միջև հակասությունները սրացնելու համար։

  1. Ի՞նչ գիտեք Ալեքսանդր Մակեդոնացու մասին։

Մակեդոնական գահին բազմել է քսան տարեկան հասակում՝ հոր՝ Փիլիպոս II-իդավադիր սպանությունից հետո։ Ժառանգել է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի շնորհիվ էլ կարողացել է իրականացնել ռազմական և քաղաքական հավակնոտ ծրագրեր։ Սկզբում նա ամրացնում է երկրի հյուսիսային սահմանները և վերջնականապես հնազանդեցնում Հունաստանիքաղաք-պետություններին։ Մ․թ․ա․ 334 թվականին Ալեքսանդրն սկսում է իր նշանավոր արևելյան արշավանքը և յոթ տարում նվաճում ամբողջ Աքեմենյան Պարսկաստանը։

  1. Ալեքսանդր Մակեդոնացին ինչպե՞ս հաղթեց Աքեմենյան Պարսկաստանին։

Մ․թ․ա․ 331 թվականի ամռանը Ալեքսանդրի բանակն անցնում է Եփրատ և Տիգրիս գետերը և ճանապարհ բռնում դեպի Մարաստան։ Պարսկական բանակը Դարեհ III Աքեմենյան արքայի գլխավորությամբ, արյաց երկրի մեծ հարթավայրում սպասում էր մակեդոնական բանակի հարձակմանը։ Մ․թ․ա․ 331 թվականիհոկտեմբերի 1-ին Գավգամելա բնակավայրի շրջակայքում տեղի է ունենում Ալեքսանդրի և Դարեհի բանակների վճռական ճակատամարտը։ Գավգամելայի ընդարձակ հարթավայրը (ի տարբերություն Իսոսի) հարմար էր պարսկական զորքի ծավալման համար։ Կուրցիուս Ռուֆուսը հաղորդում է, որ Ալեքսանդրը ուներ 40 հազար հետևակ և 7 հազար հեծյալ։

  1. Ի՞նչ եք հասկանում հելլենիզմ ասելով։

Հելլենիզմը, գործնականում, հիմնականում կենտրոնացած է բազմաստվածային և անիմիստական պաշտամունքի շուրջ:

  1. Ալեքսանդրից հետո նրա տերությունը քանի պետության բաժանվեց։

Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության բաժանումը տեղի է ունենում մ․թ․ա․ 280-ական թվականներին։ Արդյունքում՝ Մակեդոնիայի աշխարհակալության տրոհման և առհասարակ՝ Ալեքսանդրի արշավանքների հետևանքով պատմության թատերաբեմ են դուրս գալիս տասնյակ նոր պետություններ։ Դրանց թվում էին երեք խոշոր հելլենիստական պետությունները, որոնք էլ համարվում էին Մակեդոնիայի աշխարհակալության իրավահաջորդները։ Դրանք էին Պտղոմեոսյան Եգիպտոսը, Պարգամոնյան Հունաստանը և Սելևկյան կայսրությունը։ Սելևկյանների կայրությունն իր ժամանակաշրջանի հիմնական հելլենական մշակույթի կենտրոնն էր, որտեղ կենտրոնացել էին հունական քաղաքական էլիտան։ Հույն ժողովուրդը սկսեց արտագաղթել բուն Հունաստանից դեպի Սելևկյանների կայսրություն։

  1. Մագնեսիայի ճակատամարտը ի՞նչ նշանակություն ունեցավ Սելևկյան պետության համար։

Ք. ա. 190 թվականին Մագնեսիա քաղաքի մոտ Սելևկյանները ծանր պարտություն կրեցին հրոմեացիներից: Ասորիքը միացվեց հայոց տերությանը: Դա Սելևկյան պետության վերջն էր:

  1. Ինչպե՞ս Տիգրան Մեծը բազմեց Սելևկյան գահին։

Երկիրը բզկտվում էր գահակալական կռիվներից և նրանք հրավիրեցին հայոց արքա Տիգրան Մեծին ղեկավարելու երկիրը:

  1. Որո՞նք էին հելլենիստական մշակույթի ձեռքբերումները։

Պատմություն 16․02․2023

  1. Տիգրան Մեծի տերության սահմանները որտե՞ղ էին հասնում, և ինչքա՞ն էր Տիգրանի բանակի թիվը։

    Իսկ բանակի թիվը հասնում էր մինչև 300․000-ի։
  2. Ի՞նչ գիտեք Տիգրանակերտ մայրաքաղաքի մասին։

    Մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց այն վայրում, որտեղ Ք․ ա․ 95 թվականին թագադրվել էր արքայազն Տիգրանը։
  3. Ինչպե՞ս սկսվեց հայ-հռոմեական պատերազմը։

    Քանի որ Տիգրան Մեծը հրաժարվեց Հռոմին հանձնել Հայաստան փախած Պոնտոսի արքա Միհրդատ VI-ին, դա դարձավ հայ-հռոմեական պատերազմի առիթը։
  4. Ինչո՞ւ պաշտոնազրկվեց Լուկուլլոսը։

    Լուկուլլոսը պաշտոնազրկվեց, քանի որ հայերը ջախջախեցին հռոմեական բանակը արածանիի ճակատամարտում։
  5.  Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը։

Պատմություն

1․ Տիգրան Մեծը ինչո՞ւ չգրավեց Փոքր Հայքը։

Տիգրան Մեծը չգրավեց Փոքր Հայքը, քանի որ Փոքր Հայքը միացված էր Պոնտոսին։

2․ Ե՞րբ կնքվեց հայ-պոնտական դաշինքը։

Հայ-պոնտական դաշինքը կնքվել է Ք․ ա․ 94 թվականին։

3․ Տիգրան Մեծն ու Միհրդատ Եվպատորը ի՞նչ էին պայմանավորվել Կապադովկիայի վերաբերյալ։

Ըստ պայմանավորվածության՝ Կապադովկիայի տարածքը միացավ Պոնտոսին, իսկ շարժական գույքն ու գերիները անցան Հայոց թագավորությանը։

4․ Ներկայացրե՛ք հայ-պարթևական պայմանագիրը։

5․ Տիգրան Մեծը ինչպե՞ս բազմեց Սելևկյան գահին։

Սելևկյան պետության թուլացումից վախենալով, ավագանին և ժողովուրդը որոշեցին փրկել երկիրը հրավիրելով հայոց արքային իշխելու իրենց երկիրը։

6․Միջերկրական ծովի ափին Տիգրան Մեծը ի՞նչ տարածքներ գրավեց։

Նա գրավեց միջերկրական ծովի արևելյան ափի երկրները։ Հայաստանի գերիշխանությունը ընդունեց Նաբաթեան, Հրեաստանը և բոլոր երկրները մինչև Եգիպտոս։