Պարապմունք 53

Թեմա՝ Սյունակային դիագրամներ և գրաֆիկներ։

Երբ Մարիամը մեկ տարեկան էր, նրա հասակը 70սմ էր, երբ նա դարձավ երեք տարեկան՝ 100սմ, 5 տարեկան՝ 120սմ և 7 տարեկան՝ 135սմ:

Այդ տվյալներով կարելի է կառուցել դիագրամ: Բայց այս դիագրամի վրա լրիվ չի երևում, թե ինչպես է փոխվել Մարիամի հասակը: Նա անընդհատ աճել է, իսկ դիագրամի վրա երևում է նրա հասակը միայն 1, 3, 5 և 7 տարեկանում: Սյունակների վերին ծայրերը միացնենք հատվածով: Կստացվի բեկյալ գիծ, որն ավելի լավ է ցույց տալիս, թե ինչպես է փոխվել Մարիամի հասակը:

Մենք տեսնում ենք,որ 4 տարեկանում նրա հասակը մոտավորապես եղել է 110սմ,իսկ 6,5 տարեկանում՝ 132 սմ։Եթե Մարիամի հասակն անընդհատ չափեին,ապա կստացվեր ոչ թե բեկյալ,այլ եղերկ գիծ։

Այդ գծի միջոցով կարելի է իմանալ Մարիամի հասակը ժամանակի ցանկացած պահին՝ 1 տարեկանից մինչև 7 տարեկանը: Այսպես, օրինակ, 2 տարեկանում նրա հասակը եղել է 87սմ: Այդպիսի գիծն անվանում են Մարիամի հասակի գրաֆիկ:

Դիագրամ ( հուն՝ Διάγραμμα (diagramma) — պատկեր, գծանկար) — գծային հատվածների կամ երկրաչափական պատկերների միջոցով տվյալների արտահայտում, որը թույլ է տալիս արագ գնահատելու մի քանի մեծությունների հարաբերությունը։

Դիագրամները հիմնականում կազմված են տարբեր  երկրաչափական օբյեկտներից ( կետեր, գծեր, տարբեր գույների ու ձևերի պատկերներ) և օժանդակ տարրերից (կոորդիանատային առանցքներ, պայմանական նշաններ, վերնագրեր)։ Բացի այդ, դիագրամները լինում են երկչափ և եռաչափ: Դիագրամների մեջ երկրաչափական առարկաների համեմատությունը կարող է կատարվել տարբեր չափումների միջոցով, օրինակ՝ պատկերի մակերես, բարձրություն, կետերի խտություն և այլն։

Գծային դիագրամներ, գրաֆիկներ

Գծային դիագրամները կամ գրաֆիկները տվյալները ներկայացնում են գծերով իրար միացված կետերի միջոցով։ Կետերը կարող են լինել ինչպես տեսանելի, այնպես էլ անտեսանելի (միայն բեկյալ գծեր): Նաև կարող են հանդիպել միայն կետեր պարունակող դիագրամներ (կետային դիագրամներ)։ Գծային դիագրամներ կառուցելու համար օգտագործվում է ուղղանկյուն կոորդինատային համակարգ: Սովորաբար, աբսցիսսների առանցքը ներկայացնում է ժամանակը ( տարիներ, ամիսներ և այլն), իսկ օրդինատների առանցքը՝երևույթների, պրոցեսների չափը։ Առանցքների վրա նշվում են մասշտաբները։

Սյունակաձև դիագրամները (սյունապատկերները) կազմված են նույն լայնությամբ զուգահեռ ուղղանկյուններից (սյունակներից): Յուրաքանչյուր սյունակ ցույց է տալիս տվյալների որոշակի տեսակ (օրինակ՝ ամպամածության տեսակը): Տվյալների տեսակները դասակարգված են հորիզոնական առանցքի վրա:  Սյունակի բարձրությունը ցույց է տալիս տվյալների որոշակի տեսակի արժեքը (օրինակ՝ որոշակի ամպամածությամբ օրերի քանակը):Արժեքները տեղադրվում են ուղղահայաց առանցքի վրա:

Առաջադրանքներ։

1․ Աշակերտներին հարցրին, թե ո՞րն է նրանց սիրած միրգը և արդյունքները ներկայացրին այս աղյուսակի տեսքով: Կազմել աղյուսակին համապատասխան սյունակային դիագրամ։

Սիրած միրգըԱշակերտների թիվը
խնձոր6
տանձ4
խաղող8
ծիրան10
դեղձ6
սալոր8
բալ9
թուզ2
անանաս5
բանան3

2․ Նայիր դիագրամին և ընտրիր ճիշտ պատասխանները

սը.png

ա)Քանի՞ աշակերտ է համարում Սպորտը իր ամենասիրած առարկան:

112

բ) Քանի՞ աշակերտ է համարում Հայոց լեզու իր ամենասիրած առարկան։

47

գ) Քանի՞ աշակերտ է համարում Երկրաչափությունը իր ամենասիրած առարկան։

39

3․ Աղյուսակում բերված են մաթեմատիկայից թեմատիկ գրավոր սշխատանքի կատարման արդյունքները։ Կատարել այդ արդյունքներին համապատասխան սյունակային դիագրամ։

4․ Առավոտյան ժամը 6-ին ավանից ոտքով գնաքցին 5 կմ հեռավորության վրա գտնվող լիճը՝ ձկնորսության։ Որսից հետո նրանք ավան վերադարձան մեքենայով։ Նկարում պատկերված է նրանց շարժման գրաֆիկը։ Գրաֆիկի օգնությամբ որոշել․

ա) Ժամը քանիսի՞ն ձկնորսները հասան լիճ։

7:00

բ) Ի՞նչ էին անում նրանք ժամը 7-ից մինչև 8 անց 45 րոպեն։

Ձուկ են որսում

գ) Որքա՞ն ժամանակ տևեց վերադառնալը։

15 րոպե

դ) Ի՞նչ արագությամբ էին նրանք քայլում ոտքով։

5կմ/ժ

5. Նկարում պատկերված է թեյամանում ջրի T ջերմաստիճանի (ըստ Ցելսիուսի սանդղակի) փոփոխության գրաֆիկը՝ կախված հոսանքի միացման պահից անցած t ժամանակից: Ինչքա՞ն է եղել ջրի ջերմաստիճանը հոսանքի աղբյուրին միացնելուց 3 րոպե, 5 րոպե, 7 րոպե հետո: Ո՞ր պահին են թեյնիկն անջատել: Քանի՞ րոպե է այն եռացել:

Կախված հոսանքի միացման պահից անցած t ժամանակից ջրի ջերմաստիճանը կարող է փոխվել հետևյալ ձևերով.

  1. 3 րոպեի հետո:
  2. 5 րոպեի հետո:
  3. 7 րոպեի հետո:

Մեզ հետո կարելի է գտնել, որ միացման պահից 3 րոպե անցած պահին թեյնիկն անջատվել է: Այսպես, թեյնիկը անջատվել է 3 րոպե անցած ժամանակում։

6․ Նկարում բերված է օդի ջերմաստիճանի փոփոխության գրաֆիկն օրվա ընթացքում: Չափումները կատարվել են 2 ժամը մեկ:

ա) Ի՞նչ ջերմաստիճան է եղել ժամը 4-ին, 8-ին, 12-ին, 21-ին, 23-ին:

4-ին –2 o, 8-ին 0 o, 12-ին -3 o, 21-ին -1, 23-ին 0.

բ) Ո՞ր ժամերին է ջերմաստիճանը 0՛-ից բարձր եղել:
գ) Ո՞ր ժամերին է ջերմաստիճանը 0՛-ից ցածր եղել:

7․ Գծել մարտ ամսվա ձեր գնահատականների գրաֆիկը։

Leave a comment